Վրաց ժողովուրդն արժանի է փոխզիջման, որին կհասնեն կառավարությունն ու ընդդիմությունը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։ Նշվում է, որ սա Վրաստանն առաջ տանելու միակ ճանապարհն է, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը:
«Վրաց ժողովուրդն արժանի է փոխզիջման, որին կհասնեն ինչպես կառավարությունը, այնպես էլ ընդդիմությունը: Սա է Վրաստանը առաջ տանելու միակ ճանապարհը: Վաշինգտոնում մեր անկեղծ զրույցների սխալ բնութագրումը հիասթափեցնող է»,- ասվում է հաղորդագրությունում։