ՀՀ ազգային ժողովը վավերացրեց «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը։
Այն վավերացվեց 86 «կողմ», 2 «դեմ» և 15 «ձեռնպահ» ձայներով:
Նշենք, որ արձանագրությունը վավերացնելու արդյունքում ավելի շատ անդամ երկրներ հնարավորություն կունենան ընդգրկվելու Օդային նավագնացության հանձնաժողովի կազմում, քանի որ 56-րդ հոդվածում նշված 19 թիվը փոխարինվում է 21-ով:
Հավելենք, որ արձանագրությունն այս պահին վավերացված է 45 պետությունների կողմից:
Ի դեպ, արձանագրությունն ուժի մեջ կմտնի, երբ 128 պետություններ ամբողջությամբ կվավերացնեն այն: