ՀՔԾ-ն մերժել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության հարցով քրեական գործի հարուցումը
Այս մասին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնել է Armenia Today-ի հետ զրույցում։
«Պատրաստվում ենք որոշումը բողոքարկել, դիմելու ենք դատախազություն, մերժման դեպքում՝ դատարան»,- ասաց Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ:
Ըստ հաղորդման՝ Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը:
Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 -6 տարի):
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ: