Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նա մանրամասնել է, որ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին եւ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար եւ մաղթել խաղաղ ծառայություն։
Նիկոլ Փաշինյանը շրջել է նաեւ ճաշարանում, ծանոթացել ճաշացանկին, եղել զորանոցում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ։ Մի քանի բնակավայրերում ընդդեմ վարչապետի բողոքի ացիաներ են տեղի ունեցել։