Մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ ռևանշիստական և ռազմատենչ հռետորաբանությունից, որը կարող է կրկին պատերազմի եզրին կանգնեցնել տարածաշրջանը։
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա այդ մասին հայտարարել է՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Զանգեզուրի մարզը ուժով վերցնելու վերաբերյալ հայտարարության հետ կապված հարցին։
«Երևանի և Բաքվի հայտարարություններն ու գործնական քայլերը պետք է ընթանան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվ․ նոյեմբերի 9-ի և 2021 թ․ հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների հունով,-նշել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն էին ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց դիրքերում, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով։ Հակամարտության գոտում իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում: