ՄԱԿ-ը կարծում է, որ ցեղասպանության փաստը պետք է հաստատի համապատասխան դատական ատյանը: Այս մասին երեկ ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը՝ մեկնաբանելով XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱՄՆ-ի ծրագրերը:
«Ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատարանը, եթե խոսենք ՄԱԿ-ի դիրքորոշման մասին»,- Դյուժարիկի խոսքերն է մեջբերում TACC-ը:
«Դյուժարիկը նշեց, որ ինքը չի մեկնաբանի և չի գնահատի 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները, քանի որ դրանք տեղի են ունեցել նախքան համաշխարհային կազմակերպության ստեղծումը:
Ըստ The Wall Street Journal- ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ԱՄՆ որոշման մասին կհայտարարի շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, երբ Հայաստանը նշելու է Ցեղասպանության հիշատակի օրը: Հրապարակման աղբյուրները շեշտում են, որ վերջնական որոշում դեռ կայացված չէ, և Բայդենը կարող է սահմանափակվել պաշտոնական հայտարարությամբ»: