Նախագահ Արմեն Սարգսյանը ազատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Մեսրոպ Առաքելյանին ազատել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանի մեջ:
Հիշեցնենք, որ առավոտյան Մեսրոպ Առաքելյանն իր Facebook-ի էջում գրել էր, որ այսօրվանից դադարեցնում է աշխատանքը նախարարի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Առաքելյանը նախարար էր նշանակվել շուրջ 5 ամիս առաջ՝ 2020թ. նոյեմբերի 20-ին: