Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում:
Խորհդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարաման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները:
Վարչապետի պաշտոնակատարը նկատել է, որ Հայաստանում վարելահողերի 74 տոկոսը չի ոռոգվում ընդհանրապես, և Կոտայքի մարզում ճշգրիտ համընկնում է չոռոգվող հողատարածքների չափաքանակը հանարապետության հետ. Կոտայքի մարզի հողերի 74 տոկոսը չի ոռոգվում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ուղղությունները կառավարության համար պետք է առաջանահերթություններ լինեն:
Ըստ վարչապետի՝ կառավարությունն ունի նաև այլ ծրագիր, որն արդեն գործում է ոչ միայն մարզերում, այլև Երևանում: Ծրագրի էությունը հետևյալն է՝ առաջին և երկրորդ երեխայի դեպքում կրկին հիփոթեքով բնակարան ձեռք բերելու պարագայում մնացորդային մայր գումարի 10 տոկոսը նույնպես վճարում է պետությունը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այստեղ նրբություն կա, որ պետք է վերջին 12 ամիսների ընթացքում այդ հիփոթեքային վարկը սպասարկված լինի, այսինքն՝ արդեն լինի ընթացքի մեջ:
«Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս ծրագրերը գործում են նաև շինարարության դեպքում: Այսինքն, երբ վարկ է վերցվում շինարարություն իրականացնելու համար: Ու եթե հաշվի առնենք, որ նաև բարձրացրել ենք առաջին, երկրորդ երեխայի ծննդյան համար տրվող միանվագ գումարը, նաև երրորդ երեխայի համար 1 մլն դրամ աջակցություն է ցուցաբերվում, այս հաշվարկները երբ անենք, կարող է պարզվել, որ օրինակ 20 մլն դրամանոց բնակարանի պարագայում, ընտանիքը կարող է ստանալ մինչև 5 մլն և նույնիսկ ավելի աջակցություն»:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրել է, որ կառավարության որոշմամբ գյուղական բնակավայրերում չաշխատող մայրերին երեխայի մինչև երկու տարեկան դառնալը հատկացվում է 26 հազար 500 դրամ՝ որպես երեխայի խնամքի նպաստ, իսկ աշխատող մայրերը գյուղական բնակավայրերում ստանում են կրկնակի, այսինքն՝ 53 հազար դրամ։
Նշվել է, որ Կոտայքում ներկայումս խոշոր եղջերավոր անասունների քանակը կազմում է 54 հազար 200 գլուխ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 400 հարյուրով: Մանր եղջերավորների քանակը կազմում է 44 հազար, աճը նախորդ տարվա ապրիլի համեմատ կազմում է 5 հազար գլուխ: Մարզում գործում է 18 սպանդանոց, որոնցից 7-ը` խոշոր: Մարզպետը վստահեցրել է, որ ֆերմերների մեծ մասը մորթը կազմակերպում են հենց սպանդանոցներում:
Անդրադառնալով կապիտալ ծրագրերին՝ մարզպետը տեղեկացրել է, որ դրանց շրջանակում կառուցվում են Հրազդանի և Աբովյանի հիմնական երկու դպրոցները, ներկայում ընթացքի մեջ են ևս երեք դպրոցների վերակառուցման աշխատանքներ:
Խորհրդակացության ընթացքում ներկայացվել են նաև Կոտայքի մարզում առկա օպերատիվ վիճակն ու հանցավորության դեմ պայքարին միտված աշխաատանքները:
Մանրամասները՝ տեսանյութում․