Այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ՀՀ ԱԳՆ ղեկավարի ԺՊ Արա Այվազյանին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այց կատարելու մասին։
Արդյո՞ք նոյեմբերի 9-ի հայտարարության դետալային քննություն կլինի, ինչո՞ւ տեսանելի չէ ճանապարհային քարտեզ, կճանաչի՞, ի վերջո, Արցախի անկախությունը, թե՞ ոչ․ այս հարցերին Արա Այվազյանը պատասխանեց․
«Կուզենայի հիշեցնել, որ Հայաստանն իր ճանապարհային քարտեզն այս ժամանակաշրջանի համար առաջին անգամ ներկայացրել է դեկտեմբերի 3-ին։ Մենք ներկայացրել ենք 5 կետանոց քարտեզ, և պետք է արձանագրեմ, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արտահայտվել են հայկական կողմից բարձրացված հարցերը»։
Մանրամասները՝ տեսանյութում․