Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներ Գագիկ Քալաչյանը և Սերգեյ Ռյաբկովը մայիսի 21-ին խորհրդակցություններ են անցկացրել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ` աշխարհի մի շարք տարածաշրջաններում իրավիճակի զարգացման համատեքստում», – ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին տեղի են ունեցել հայ-ռուսական քաղաքական խորհրդակցություններ երկու երկրների միջև՝ բազմակողմ հարթակներում համագործակցության վերաբերյալ, հայտնել էր ՀՀ ԱԳՆ-ն: