Մեկնարկել է ԱԺ քառօրյա նիստը։ Օրակարգում ընդգրկված է 35 հարց։
Տեղեկացնենք, որ ԿԲ-ի եւ ՀՌՀ-ի տարեկան հաշվետվություն պետք է ներկայացվի խորհրդարանի ամբիոնից, ինչպես նաեւ օրենսդիրները պետք է ընտրեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) անդամ:
Հավելենք, որ ՀԾԿՀ-ի անդամության համար 4 թեկնածու է առաջադրվել, իսկ ՏՄՊՊՀ-ի համար առաջադրվել է մեկ թեկնածու՝ Շուշան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով ԱԺ-ն լուծարվել է, սակայն, պատգամավորները կշարունակեն իրենց գործունեությունը մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։
Մանրամասները՝ տեսանյութում․