«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը որոշել են չմասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նրանք հայտնել են Facebook-յան իրենց էջերում։
«Որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,-նշել է Արտակ Մանուկյանը։
Նույնաբովանդակ հայտարարություն է տարածել նաև Նիկոլայ Բաղդասարյանը․
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին, նախընտրական քարոզարշավը կլինի հունիսի 7-ից մինչև 18-ը։