Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Ղազախստանը, որպես եվրասիականության շարժման հիմնադիրներից մեկը, Հայաստանի համար շատ մոտ գործընկեր է ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում և ակտիվորեն ներգրավված է բոլոր հարցերում,նշել է Արմեն Սարգսյանը։ Հայաստանի նախագահը ևս մեկ անգամ նշել է, որ թեպետ քարտեզով Հայաստանն ու Ղազախստանը ֆիզիկապես շատ հեռու են իրարից, սակայն երկու երկրները շատ ընդհանրություններ և համատեղ ծրագրերի մեծ ներուժ ունեն։