«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուներ Գևորգ Գորգիսյանը, Դավիթ Խաժակյանը և Անի Սամսոնյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի մեկնարկից առաջ ճեպազրույց տվեցին։
Գևորգ Գորիգիսյանը նշեց, որ այսօր մարդկանց անհանգստացնում է անվտանգային և տնտեսական իրավիճակը, քանի որ տնտեսական կոլապս է, տնտեսությունը ոչ մի կերպ առաջ չի գնում։
Նրանք ներկայացրեցին մարզերում տիրող իրավիճակը և թե ինչ է անհանգստացնում բնակիչներին:
«Գյուղացիները պետք է ուսումնասիրեն շուկան, հասկանան, թե ինչ պահանջարկ կա, ինչ սերմացու է պետք ընտրել, ինչ պարարտանյութ, ինչպես մշակել, հավաքել։ Մենք առաջարկում ենք պետություն-մասնավոր համագործակցություն տրամաբանությամբ ստեղծել մի կառույց կամ համակարգ, որը տալու է գյուղացուն ամեն ինչ»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում․