Ռուսաստանը սերտ կապի մեջ է Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար:
Այս մասին, TACC-ի փոխանցմամբ, ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք սերտ կապի մեջ ենք Անկարայի, Բաքվի և Երևանի հետ և կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է օգնի Անդրկովկասում իրավիճակի հետագա կայունացմանը, ենթակառուցվածքների, տրանսպորտային նյութատեխնիկական զարգացման, ընդհանուր առմամբ իրավիճակի շտկմանը և չպետք է պարունակի որևէ տարր, որը կարող է լարվածության աճի պատճառ են դառնում»,- ասաց Կրեմլի խոսնակը: