Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական ոտնահարումը անընդունելի է: Այս մասին իր էջում հայտնել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
Նա շեշտել է, որ ռազմագերիների դատական հետապնդումը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների , միջազգային իրավունքի անտեղյակության մեկ այլ ապացույց:
«Մինչ մենք շարունակում ենք աշխատել հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման ապահովման ուղղությամբ, Միացյալ Նահանգները պետք է վերջ դնի Բաքվի ռեժիմի անօրինականություններին: Պետք չէ թույլ տալ, որ Ադրբեջանն անպատիժ խախտի մարդու իրավունքները և միջազգային նորմերը»,- ասել է կոնգրեսականը: