ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում հետկոնֆլիկտային իրավիճակը և Եվրամիության կողմից աջակցության հնարավորությունները:
Այս մասին հայտնում է «Интерфакс-Азербайджан»-ը։
«Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը և այն, ինչ կարող է տրամադրել ԵՄ-ն այս հարցում», – հինգշաբթի Բաքվում լրագրողներին ասել է Վարհեյը՝ հավելելով, որ ԵՄ-ն կաջակցի տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղությանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը արդեն քայլեր են ձեռնարկել խաղաղության ուղղությամբ ՝ ռազմագերիներ հարենիք վերադարձով և ականազերծման քարտեզները հանձնելով: «ԵՄ-ն ողջունում է այս փոխանակումը: Գովելի է Վրաստանի դերը այս գործընթացում, և ես շնորհավորում եմ Վրաստանի վարչապետին այդ կապակցությամբ, որը համոզեց կողմերին գնալ այս քայլին », – ասել է ԵՄ հանձնակատարը:
Վարհեյը նշել է նաև, որ Եվրամիությունը պատրաստ է կողմերին տրամադրել ցանկացած օգնություն կայուն խաղաղության հասնելու համար: «Տարածաշրջանի վերականգնմանն աջակցելու գործում Եվրամիությունը միշտ հասանելի է կողմերից յուրաքանչյուրին: Եվրամիությունը նույնպես պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել », – հավելեց եվրահանձնակատարը:
Նշենք, որ Օլիվեր Վարհեյը Հայաստան կժամանի հուլիսի 9-ին տարածաշրջանային այցի շրջանակներում: