Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն, ում լիազորություններն օգոստոսի 2-ին՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը, կավարտվեն, նոր պաշտոն կստանձնի։ Factor TV-ը տեղեկացել է, որ առաջիկա օրերին Միրզոյանն Անվտանգության խորհրդի քարտուղար կնշանակվի։ Նա ընդունել է այս պաշտոնի առաջարկը։ Նշանակումը կլինի օգոստոսի 2-ից ոչ շուտ, քանի որ մինչ այդ նա շարունակում է մնալ ԱԺ խոսնակի կարգավիճակում։
Նշվում է, որ Միրզոյանին նաև այլ պաշտոններ են առաջարկվել, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարի, սակայն նա հրաժարվել է։
Հիշեցնենք նաև, որ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին հրաժարվել էր պատգամավորական մանդատից։