Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար է նշանակվել Վահան Նարիբեկյանը:
Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով եւ հիմք ընդունելով Վ. Նարիբեկյանի 2021 թվականի օգոստոսի 3-ի դիմումը՝ կարգադրում եմ.
1. 2021 թվականի օգոստոսի 3-ից Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար»,- նշվում է որոշման մեջ: