Առաջիկա շաբաթում նախատեսում են հանդիպումներ ԲԴԽ-ի, Դատախազության, ՔԿ-ի, ԱԱԾ-ի հետ։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ բոլոր մարմինների հետ է հնարավոր իրականացնել դատաիրավական բարեփոխումները, որոնց մեր հասարակությունը սպասում է։
«Այն, որ կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է զտվեն ու դուրս մղվեն համակարգից, ինձ համար միանշանակ է»,- նկատեց Կարեն Անդրեասյանը։
Նախարարը նաև նշեց, որ վեթթինգն արդեն իսկ սկսված է։
Անդրադառնալով ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցին՝ արդարադատության նախարարը հիշեցրեց, թե ով էր Նաիրի Հունանյանը, և լրագրող լինելով՝ ինչեր կարող էր անել։
«Պետք է հասկանանք, որ լրագրությունը և խոսքի ազատությունը բացարձակ արժեք չեն։ Եթե անվտանգության մարմինները գտել են որոշակի ռիսկեր, պետք է դա հարգենք»,- կարծիք հայտնեց Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։