ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքում կարող է հայտնվել նոր՝ տարածքային պաշտպանության զորահավաքային զորքերի ստորաբաժանում:
Համապատասխան իրավական ակտը քննարկման համար տեղադրվել է իրավական ակտերի միասնական e-draft համակարգում։
Օրինագծով նախատեսվում է ԳՇ կազմում պահեստազորի ուժերի կենտրոնացված կառավարման հրամանատարաշտաբային ստորաբաժանման ստեղծում, որը կիրականացնի տարածքային պաշտպանության կազմակերպման պլանավորում, ինչպես նաեւ փոխգործակցություն պետական իշխանության մարմինների հետ:
Օրինագծի համաձայն՝ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մեջ փոփոխություններ չեն լինի։ Չի նախատեսվում նաև ՀՀ Զինված ուժերի թվաքանակի ավելացում։ Նախագիծը կիրականացվի այլ ստորաբաժանումների բյուջետային հատկացումների կրճատման հաշվին։