«Ֆրանսիան պետք է արձագանքի Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին և հանդես գա դիվանագիտական նախաձեռնություններով»,- Լը Պենի խոսքերն է մեջբերում TACC-ը:
«Անհրաժեշտ է աշխատել ԵՄ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և մահմեդական երկրներում իսլամիզմի հանցավոր գաղափարախոսությանը հակադրվող միջազգային մեծ դաշինք ստեղծելու համար»,- կարծում է խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժման գրոհայինները կիրակի օրը առանց կռվի մտել են Քաբուլ և սկսել գրավել կառավարակն ուժերի կողմից լքված գրասենյակները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի ամբողջ տարածքում վերահսկողություն սահմանելու մասին: