Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Այս մասին հայտնել է Պետդումայի պաշտոնական կայքը։
Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ իրենց համատեղ աշխատանքի ընթացքում իրենք կառուցողական հարաբերություններ են զարգացրել:
Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը օգոստոսի 19-ին նշանակվել է ԱԳ նախարար։