Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 24-ին Բուդապեշտ կատավելիք այցի ընթացքում իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ կքննարկի մի շարք միջազգային հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղը: Այս մասին օգոստոսի 19-ին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր` շեշտը դնելով Ռուսաստանի նախագահի և Հունգարիայի վարչապետի միջև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա, ինչպես նաև միջազգային հարցեր, ներառյալ համաճարակի հետևանքներին հակազդելը նոր կորոնավիրուսային վարակի, Ռուսաստանի հարաբերությունները Եվրամիության, ՆԱՏՕ-ի հետ, իրավիճակը Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Զախարովան: