Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 23-ին կմասնակցի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Նիստը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ: Այն անցկացնելու որոշումն ընդունվել է Աֆղանստանում վերջին իրադարձությունների ֆոնին:
«Նախատեսվում է քննարկել կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովման հարցերը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, ինչպես նաև արդյունավետ համատեղ արձագանքը հնարավոր սահմանային մարտահրավերներին և սպառնալիքներին»,- ասված է Կրեմլի հայտարարությունում:
Ինչպես Պուտինը երեկ ասել է «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, նախատեսվում է քննարկել Աֆղանստանից փախստականներ ընդունելու հարցը: