Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է․
1. Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» որոշումը փոփոխել՝ վերաշարադրելով․
«Զինված ուժերի բարեփոխումների ռազմավարությունը մեծապես հիմնվում է նաև 44-օրյա պատերազմից քաղած դասերի և նոյեմբերի 9-ից հետո ձևավորված անվտանգային միջավայրի վերլուծության վրա։ Այս համատեքստում կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համա-պարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ։
Կառավարությունը սահմանելու է այն հիմնական ուղենիշները, երկարատև պլանավորման խնդիրներն ու ռեսուրսները, որոնց վրա հիմնվելու է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտի և հինգերորդ սերնդի պատերազմավարման գործիքակազմի զարգացումը»:
Հիշեցնենք, որ կառավարությունն օգոստոսի 18-ին ընդունեց 2021-2026 թվականի գործունեության ծրագիրը։ Այն կազմված է 6 մասից․ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, տնտեսագիտություն, ենթակառուցվածքների զարգացում, մարդկային կապիտալի զարգացում, իրավունք և արդարություն, ինստիտուցիոնալ զարգացում։