Դեսպան Թրեյսին Սյունիքի մարզում մասնակցել է Սիսիանի պատմության թանգարանի խանութի բացման արարողությանը։ Թանգարանի ու խանութի շրջայցից զատ, դեսպան Թրեյսին նաև հաճույքով շրջել է Սիսիանի տեսարժան վայրերով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՄՆ դեսպանատնից։
ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող և Սմիթսոնիան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագիրն աջակցել է Սիսիանի պատմության թանգարանին՝ մի շարք զբոսաշրջային պրոդուկտների մշակման և թանգարանի խանութի գործարկման հարցում։