Պլանավորվում է Պետական պահպանության ծառայությունը դուրս բերել Ազգային անվտանգության ծառայությանը ենթակա մարմնի կարգավիճակից և դարձնել վարչապետին ենթակա մարմին։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի հակահետախուզական մարմին, իսկ սահմանապահ զորքերը շարունակեն մնալ Ազգային անվտանգության ծառայության կազմում:
Բացի այդ՝ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարը, սահմանադրական կարգի պաշտպանությունը ևս պետք է լինեն ԱԱԾ պատասխանատվության տակ։
«Մենք պլանավորում ենք արտաքին հետախուզության առանձին ծառայություն ներդնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է կառավարության 2021-2026 թվականի ծրագիրը։