Հայաստանի պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության համար ՀՕՊ համակարգերի օգտագործումը կկարգավորվի օրենսդրական մակարդակով:
Օգոստոսի 27-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություններ, որոնք սահմանված կարգով կուղարկվեն երկրի խորհրդարան:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության շրջանակներում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից պաշտպանության օգտագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագիծը սահմանում է հակաօդային պաշտպանության ուժերի իրավասությունը պետական սահմանի օդային տարածքը պաշտպանելու գործընթացում, ներառյալ` թռիչքը, ինքնաթիռի կամ այլ օդանավերի վայրէջքը` պետության անվտանգությանը սպառնացող կամ թշնամական վտանգի դեպքում:
Փաստաթուղթը սահմանում է նաև Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի օգտագործման կարգը: