Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային և հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնել է վարչապետի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը։
Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Վրաստանում է։ Նախատեսվում է նաև հանդիպում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։