Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկին անդրադարձել է Ղարաբաղյան հարցին և խորհուրդներ տվել Հայաստանին։
Նա մասնավորապես ասել է, որ «Արդբեջանը սպասել է երեսուն տարի, երեսուն տարի բանակցություններ վարել իր հողերը ազատագրելու համար, սակայն ավաղ, դրանք եղել են անարդյունք, ու Ադրբեջանը ազատագրել է իր հողերը ուժով՝ 44 օրում» և «այս ամենից Հայաստանը պետք է եզրակացություններ անի»։
Նա նաև ասել է, որ հիմա «դրական ազդակներ կան թե Թուրքիայի կողմից, թե Հայաստանի կողմից։ Սակայն դրանք լոկ խոսքեր չպետք է մնան։ Հայաստանը պետք է հասկանա, որ հարևանների տարածքներն օկուպացնելով ոչնչի չի հասնի»։