Թուրքիան երբեք չի ճանաչել Ղրիմի անօրինական բռնակցումը և մտադիր չէ ճանաչել այն:
Այս մասին հայտարարել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսկիշեհիր քաղաքում ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտնում է «Anadolu» գործակալությունը։
Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան «մինչև վերջ կպաշտպանի Ղրիմի թաթարների իրավունքները»՝ հավելելով, որ Թուրքիան «Ղրիմի հարցում առաջատար երկրներից մեկն է»:
«Մասնակցելով Ղրիմի վերաբերյալ վերջին խորհրդաժողովին՝ Թուրքիան ևս մեկ անգամ հիշեցրել է, որ աջակցում է Ղրիմի թաթարներին։ Մենք դա ցույց տվեցինք մեր հայտարարություններով և գործողություններով»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։