Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանից հետաքրքրվեց՝ շարունակո՞ւմ է մնալ նույն կարծիքին, որ Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է։
«Ես ինչ ասել եմ, ուժի մեջ է, ամեն ինչ այդ գործի մեջ է, ամեն ինչ բացահայտված է, պարզ է, ու հիմա էլ նախաքննությունը շարունակվում է», -պատասխանեց Գագիկ Ջհանգիրյանը:
Պատգամավորը հարցրեց՝ եթե բացահայտված է, այդ դեպքում հարցն ինչո՞ւ է շարունակվում շահարկվել։
Գագիկ Ջհանգիրյանը հստակեցրեց, որ չի ասել, թե որ բոլոր հանցակիցներն ու պատվիրատուները բացահայտված են։
«Ես ասել եմ՝ ինչ կա չկա այդ քրեական գործի մեջ է, խնդրում եմ տարընթերցման չտանել, նախաքննությունը շարունակվում է»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։