Մոտ ապագայում կլինի տարածքների ու միջանցնքերի հանձնում, նման գործընթացներ են տեղի ունենում; Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Ըստ նրա՝ իշխանությունն անում է ամեն ինչ՝ նպաստելու հայկական գյուղերի դատարկմանը։
«Համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ կան մի շարք մտավախություններ։ Առաջին ընթերցմամբ խորհրդարանում ընդունված նախագիծը մշակելիս համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չի առնվել»,- նկատեց պատգամավորը։
Վահե Հակոբյանը տեղեկացրեց, որ «Առուշ Առուշանյան» դաշինքով Գորիսի ղեկավարը կմասնակցի ընտրություններին և հույս հայտնեց, որ կալանավորված Առուշանյանը կվերընտրվի պաշտոնում։
Մանրամասները՝ տեսանյութում։