Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Էդուարդ Հարությունյանին վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Էդուարդ Գարեգինի Հարությունյանին ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: