Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հեռանկարների շուրջ: