Կառավարության նիստից հետո լրագրողներն Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին հարցրին, թե բանակի ամենամեծ թալանը Նիկոլ Փաշինյանի օրո՞ք է տեղի ունեցել։
Նախարարը հրաժարվեց պատասխանել այս հարցին։
Նա նաև չպատասխանեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ձերբակալության մասին հարցերին։
Հիշեցնենք, որ ԱԱԾ հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (պատրոն Դավիթ) 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ և ձերբակալվել են։