Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է, որ արդեն Վրաստանում է:
«Բարի լույս, Վրաստան, ութ տարի անց արդեն Վրաստանից»,- գրել է նա:
Սաակաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է հայրենիք վերադառնալ հոկտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար: Նրա նկատմամբ Վրաստանի ներսում հետախուզում են հայտարարել և մի քանի քրեական գործերով հետաքննություն է իրականացվում: Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նրան կձերբակալեն սահմանը հատելուն պես։