Ծովային տարածքների հետ կապված Հունաստանի «առավելապաշտական» հավակնությունները և օդային տարածքի պահանջները հակասում են միջազգային իրավունքին, նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարաած հայտարարության մեջ։
«Հունաստանն իզուր է երազում, որ կարող է Թուրքիային պարտադրել ընդունելու այն պահանջները, որոնք կասկածի տակ են դրվում նաև միջազգային հանրության կողմից՝ Թուրքիայի դեմ երկկողմ ռազմական դաշինքներ կազմելով և խաթարելով բուն ՆԱՏՕ-ի դաշինքը: Նման ապարդյուն փորձերն է՛լ ավելի կամրապնդեն մեր և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իրավունքները՝ պաշտպանելու մեր վճռականությունը Էգեյան և Միջերկրական ծովերում»,- նշում են թուրքական ԱԳՆ-ից: