Պատերազմի ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել, բայց ցավոք, հանրությունն այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի տրամաբանված կամ ողջամիտ պատասխան չստացավ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ Ռոբերտ Քոչարյանի՝ այս ընթացքում ոչ միայն այս հարցերը չեն պատասխան ստացել, այլև նոր հարցեր են առաջացել, որոնց պատասխաններ չեն տրվում։
ՀՀ երկրորդ նախագահի կարծիքով՝ 2018 թվականից սկսած Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որ Ադրբեջանն իրավիճակը բարենպաստ գնահատի պատերազմի միջոցով Ղարաբաղի հարցը լուծելու համար։
«Արդյոք պատերազմն անխուսափելի՞ էր, թե՞ այն հրահրվել է՝ միտումնավոր կամ քաղաքական միամտությամբ։ Յուրաքանչյուր երկիր նախքան պատերազմը սկսելը պետք է անի բավական խոր վերլուծություն։ Առաջին հերթին համադրում են իրենց զինված ուժերի հնարավորությունը հակառակորդի զինված ուժերի հետ, փորձում են գնահատել այդ երկրի ներքաղաքական իրավիճակը, այնուհետև փորձում են հասկանալ հակառակորդ երկրի կառավարության ունակությունները՝ արդյոք այն կարող է կառավարել պատերազմը, որից հետո փորձում են հասկանալ, թե ինչպես իրենց կպահեն հակառակորդի դաշնակիցները»,- նկատեց նա և հավելեց, որ ՀՀ նախկին պաշտպանության նախարարի առաջ քաշած «Նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզն Ադրբեջանին այլընտրանք չթողեց։
Մանրամասները՝ տեսանյութում։