Մեր իշխանությունների օրոք Սուրբ Ղազանչեցոցը Ղազանչի չէր, Շուշին Շուշա չէր և մեր հայրենիքում էր։ Խորհրդարանում այս մասին հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նա նկատեց, որ նախկին իշխանությունների ժամանակ մարդիկ Սյունիքում անվտանգ երթևեկում էին, Ալիևն էլ բողոքում էր, որ փակ դռների ետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
«Երկրի ղեկավարը, խորհրդարանի ղեկավարն անարգել այցելում էին Արցախ, այլ ոչ թե վախենում էին, որ հանկարծ ինչ-որ մեկը չջղայնանա, որ Արցախի տոնին այնտեղ ենք»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։