Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասյան մահմեդականների հոգևոր վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն ժամանել են Մոսկվա՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի մասնակցությամբ Ղարաբաղյան կարգավորման հարցի քննարկման համար: Այս մասին հայտնում է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների վարչության մամուլի ծառայությունը, փոխանցում է TACC-ը:
«Այցի շրջանակներում հոկտեմբերի 12-ին Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կհանդիպի Մոսկվայի և Համայն Ռուսիո Սրբազան Պատրիարք Կիրիլի հետ:
Հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Պատրիարք Կիրիլի, Գարեգին Երկրորդի և շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեի եռակողմ հանդիպումը` նվիրված Ղարաբաղյան կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է Հարավային Կովկասում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների խաղաղապահ առաքելությունը: