Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ասել է, որ Վրաստանը դեռ պաշտոնապես չի արձագանքել Անդրկովկասի համար «3+3» ձևաչափ ստեղծելու առաջարկին, hաղորդում է Sputnik Georgia-ն:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում ասել էր, որ իր հետ քննարկվել է Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի և Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի շուրջ:
«Վրաստանը պաշտոնապես չի արձագանքել: Բայց վերջերս հայտարարել է իր հետաքրքրության մասին այս մեխանիզմին մասնակցելու համար»,- ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ Ռուսաստանն այդ մեխանիզմը դիտարկում է որպես շատ կարևոր, խոստումնալից ձևաչափ, որտեղ կարելի է քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրները տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ:
Սերգեյ Լավրովն ավելի վաղ ասել էր, որ Թեհրանը դրական է վերաբերվում այս նախաձեռնությանը, ինչպես Անկարան և Բաքուն, և նաև հույս է հայտնել, որ Թբիլիսին հետաքրքրություն կցուցաբերի Կովկասի զարգացման վերաբերյալ որոշումների համաձայնեցման նման մեխանիզմ ստեղծելու հարցում: Ինչ վերաբերում է Երևանին, ըստ Լավրովի, հայ գործընկերների հետ խորհրդակցությունները շարունակվում են: