Թուրքիան ժողովրդավարությունից ավելի հեռու է. իրավիճակը օրենքի գերակայության, արդարություն և հիմնարար իրավունքների հարգանքի առումով շարունակում է վատթարանալ:
Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի նոր զեկույցում, որը հրապարակվել է երեքշաբթի` հոկտեմբերի 19-ին, հաղորդում է DW-ն:
Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ Թուրքիայի առաջընթացը գնահատող փաստաթղթի հեղինակները քննադատել են այն փաստը, որ Թուրքիայի իշխանությունների հատուկ լիազորությունները, որոնք ներկայացվել են 2016 թվականին հեղաշրջման փորձից հետո, դեռ ուժի մեջ են: Նշվում է, որ քաղաքացիական հասարակության և ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական գործիչների վրա ճնշումները չեն դադարում:
Այս շաբաթվա սկզբին Անկարայում Գերմանիայի դեսպանատունը և 9 այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչություններ կոչ արեցին Թուրքիային ազատ արձակել մարդու իրավունքների պաշտպան Օսման Կավալային, որը բանտում է 2017 թվականից՝ չնայած պատժի բացակայությանը: Դրանից հետո բոլոր տասը երկրների դեսպանները հոկտեմբերի 19-ին կանչվեցին Թուրքիայի ԱԳՆ:
Թուրքիայի ԱԳՆ-ն ասել է, որ զեկույցը պարունակում է «անհիմն մեղադրանքներ» և «անարդար քննադատություն», և որ այն ցույց է տալիս ԵՄ «երկակի չափանիշները» Թուրքիայի նկատմամբ, որը հավակնում է Եվրամիությանը միանալուն:
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ քննարկումները դադարեցվել էին մի քանի տարի առաջ: Պատճառը, թե ինչու դրանք դեռ ամբողջությամբ չեն դադարեցվել, կապված է Արևմտյան Եվրոպա անօրինական միգրացիայի դեմ պայքարում Թուրքիայի կարևոր դերի հետ: