Հայաստանն այլևս ոչ թե ժողովրդավարական պետություն, այլ պարզ պրիմիտիվ ոստիկանապետություն։ Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Այս իշխանությունը ժողովրդին մեդալի պես խփել է դոշին ու ամեն ինչ արդարացնում է ժողովրդի անունով» ,-ասաց նա։
Անդրադառնալով հունվարի մեկից նպաստների ու թոշակների բարձրացմանը՝ նա շեշտեց՝ սա է սրանց պահած ժողովուրդը։
Շեշտելով գնաճի մասին՝ հավելեց․
«Մեր թոշակառուները եկող տարի ավելի վատ են ապրելու, խորանալու է աղքատությունը։ Միայն մի փաստ արձանագեմ՝ այս ընթացքում 15 հազար դրամով ավելի քան 2 մլն կորոնավիրուսի թեստ է հանձնվել։ Հիմա պարզվում է՝ թեստի արժեք կրկնակի ցածր կարող էր ինել, մեր քաղաքացիներից մեկուկես միլիարդ դրամ ուղղակի շորթվել է»։