«Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքված միջոցների ծախսման հարցի առնչությամբ ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով: ԱԺ նիստի ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը ղեկավարելու է ինքը:
Նրա խոսքով՝ իրենց գլխավոր խնդիրը լինելու է բացահայտել` եթե եղել են ապօրինություններ, անօրինականություններ, մեղավորներին առաջադրել պատասխանատվություն։
Արծվիկ Մինասյանը հավաստիացրեց, որ քննությունը լինելու է օբյեկտիվ, համակողմանի, որի արդյունքում վեր են հանվելու բոլոր կնճռոտ հարցերը։
ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, թե ցանկացած խնդիր, որը հանրության ուշադրության դաշտում է, պետք է պարզ ու թափանցիկ կերպով քննվի:
Նա ընդդիմադիր գործընկերներին հորդորեց զերծ մնալ քաղաքական երանգներից:
Բաղդասարյանն ընդդիմադիր գործընկերներին կոչ արեց զերծ մնալ քաղաքական երանգներից:
«Եթե մտնենք այդ դաշտ, կարող է պարզվի, որ նույն հիմնադրամը տարիներ շարունակ նախկինում շատ գումարներ է վատնել, շատ մասնավոր ընկերությունների «ատկատների» խողովակ է հանդիսացել»,- ասաց ՔՊ խմբակցության քարտուղարը:
Տեղեկացնենք, որ իշխող ուժը՝ ՔՊ-ն, կողմ քվեարկեց, որպեսզի պատերազմի օրերին «Հայաստան» հիմնադրամի ծախսերը քննող հանձնաժողով ստեղծվի։