ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով նիստը դռնփակ տեղի ունեցավ այն պատճառով, քանի որ իշխանությունները մտահոգություն ունեին, որ լրատվամիջոցները, հանրությունը կարձանագրեն այն իրական իրավիճակը, որը ներկայացնում էին սահմանապահ զորքերի հրամանատարը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը, ԱԺ ճեպազրույցների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ կոմպետենտ չներկայացնելու իրավիճակի վերաբերյալ հիմնական մտահոգությունների պատասխանը, կամ էլ այն հարցերում, որոնցում լիազորված էին, այդպես էլ ամբողջական տեղեկատվություն չներկայացրին։ Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ սա նշանակում է, որ դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է մնալ օդում կախված։
Մանրամասները տեսանյութում։