Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ֆինլանդիայից Կիմմո Կիլյունենը և Շվեդիայից Բորիաննա Օբերգը նոյեմբերի 3-5-ը կայցելեն Երևան: Այս մասին հաղորդվում է ԵԽԽՎ կայքում:
Այցի շրջանակներում Կիլյունենը և Օբերգը հանդիպումներ կունենան Հայաստանի ղեկավարության, խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, Հայաստանի օրենսդիր մարմնում ներկայացված քաղաքական ուժերի առաջնորդների հետ։
Եվրախորհրդարանի պատգամավորները կհանդիպեն նաև դիվանագետների, դատական համակարգի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ընտրական համակարգի բարեփոխմանը, սահմանադրական ինստիտուտների հարաբերություններին, ԶԼՄ-ների աշխատանքին, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտությանը և ինստիտուտների գործունեության վրա դրա ազդեցությանը: