Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չի մասնակցի Գլազգոյում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին:
Այդ մասին որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան, որն ընդունում է ՄԱԿ-ի համաժողովը, չի կատարել Թուրքիայի պահանջները, որոնք վերաբերում են անվտանգության միջոցներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է DW-ն, Էրդողանը հայտարարել Է G20-ի գագաթնաժողովից հետո։
«Մեր պահանջները չեն կատարվել, և մենք որոշեցինք չգնալ Գլազգո»,- հայտարարել է նա: