Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Հարավային Կովկասում «Վեցի պլատֆորմի» գաղափարը, հաղորդում է РИА новости-ն։
«Ներկայումս Հարավային Կովկասում դրական քայլեր են ձեռնարկվում, և մեր եղբայր Իլհամ Ալիևը վճռականորեն ցանկանում է շարունակել այդ դրական քայլերը … Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանն ու Հայաստանը, եթե նրանք բոլորը համաձայնեն, մենք այստեղ խաղաղության հարթակ կստեղծենք», – հայտարարել Է Էրդողանը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձեւաչափի ստեղծման հնարավորությունը՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ: Լավրովը նշել է, որ Իրանը, ինչպես Թուրքիան ու Ադրբեջանը, դրական վերաբերմունք ունի այդ նախաձեռնության նկատմամբ։ Հայ գործընկերների հետ խորհրդակցությունները շարունակվում են, նշել Է Լավրովը։